2022թ ին իր աշխատանքային գործունեությունը սկսում է նոր կառուցվածքի փորձնական հողմաէլեկտրական տեղակայանքի կառուցման և հետազոտման աշխատանքներով
2022թ ին իր աշխատանքային գործունեությունը սկսում է նոր կառուցվածքի փորձնական հողմաէլեկտրական տեղակայանքի կառուցման և հետազոտման աշխատանքներով
2022թ ին իր աշխատանքային գործունեությունը սկսում է նոր կառուցվածքի փորձնական հողմաէլեկտրական տեղակայանքի կառուցման և հետազոտման աշխատանքներով
Հայաստանի Հանրապետությւոնում առկա են հողմաէներգետիկ պոտենցիալ ունեցող մի քանի հետազոտված տարածքներ, որոնցում նպատակահարմար է տեղակայել մոտ 500 ՄՎտ գումարային հզորության հողմային էլեկտրակայաններ։ Դրանք կարտադրեն Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 30 %-ը։ Չնայած հողմաէլեկտրական տեղակայնքներ արտադրող մի շարք ձեռնարկություններ հասել են բարձր կատարելության և կառուցում են հզոր հողմային էլեկտրակայաններ, այնուամենայնիվ ներկայումս կիրառվող պրոպելլերային կառուցվածքի տեղակայնքներն ունեն թիակների երկարության աճի միջոցով զարգացման միտումը և հետձյալ թերությունները՝ մի քանի տասնյակ մետր երկարության թիակների պատրաստումը, տեղափոխումը և մոնտաժումը մատչելի է միայն ոչ մեծ թվով ձեռնարկությունների; լեռնային տարածքներում խոչընդոտվում է հողմային էլեկտրակայանների կառուցումը մեծ երկարության թիակների տեղափոխման դժվարության պատճառով; մոնտաժման և նորոգման աշխատանքների համար անհրաժեշտ են մեծ հզորության առանձնահատուկ վերամբարձ կռունկներ; թիակի ծայրային մասերը շարժվում են մեծ արագությամբ, ինչը բերում է էներգիայի կորուստի և աղմուկի; օգտագործվող քամու հոսքը սահմանափակված է թիակների հետ հատման մակերեսով, քանի որ չեն կիրառվում քամու կոնցենտրատորներ; թիակները ենթակա են կայծակների ազդեցությանը։ Սույն ծրագրով կառուցվող փորձնական հողմաէլեկտրական տեղակայանքում նախատեսվում է ներդնել մի շարք նոր տեխնիկական լուծումներ, որոնց շնորհիվ կմեղմվեն վերը նշված թերությունները և կստացվեն հետևյալ դրական արդյունքները՝ հնարավոր կդառնա հողմաէլեկտրական տեղակայնքի պատրաստումը Հայաստանի Հանրապետությունում առկա ձեռնարկություններում; կհեշտացվի հողմային էլեկտրակայանների կառուցումը լեռնային տարածքներում; մոնտաժման և նորոգման աշխատանքների համար մեծ հզորության վերամբարձ կռունկների կարիք չի լինի; կպակասեն աղմուկն ու թրթռոցները; կավելանա թիակների աշխատանքի արդյունավետությունը; կվերանա կայծակներից թիակների վնասման վտանգը։ Ակնկալվում է կառուցման ծախսերի նվազեցում մոտ 70 մլն դրամ 1 ՄՎտ հզորության համար և արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի իջեցում այլ հողմային էլեկտրակայանների համեմատ մոտ 20 %-ով։ Նոր կառուցվածքի հողմաէլեկտրական տեղակայնքի առանձնահատկությունները կայանում են հետևյալում՝ հողմատուրբինը կազմված է օղակաձև ռելսի վրա քամու նկատմամբ դիրք ընդունող պլատֆորմից և նրա վրա տեղակայված մոդուլներից։ Յուրաքանչյուր մոդուլ կազմված է քամու բազմաստիճան կոնցենտրատորից, աշխատող անիվից և գեներատորից։ Մոդուլները տեղակայվում են մեկը մյուսի վրա և աշխատում են միմյանցից անկախ ռեժիմներում, ինչը հնարավորություն է տալիս մոդուլների թվի ավելացման միջոցով ավելացնել տեղակայնքի հզորությունը։ Նոր կառուցվածքի հողմաէլեկտրական տեղակայնքների կիրառումը կբերի Հայաստանի Հանրապետության հողմաէներգետիկ ներուժի ավելի լայն օգտագործմանը, սպառողների էլեկտրամատակարարման անկախության բարձրացմանը ներկրվող վաճառքից և արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի նվազմանը։ Նոր կառուցվածքի հողմաէլեկտրական տեղակայնքի սպառողներ կարող են համարվել՝ հողմաէլեկտրական տեղակայանք արտադրող ձեռնարկությունները; հողմային էլեկտրակայաններ կառուցող կազմակերպությունները; Հայաստանի Հանրապետության էլեկտրամատակարարման համակարգը; էլեկտրաէներգիա օգտագործողները։ Նոր կառուցվածքի հողմաէլեկտրական տեղակայնքի թիրախային շուկաներ կարող են համարվել դժվարամատչելի տարածքներում քամու էներգետիկ պոտենցիալ ունեցող երկրները։ Հիմնական մրցակիցներ են հանդիսանում պրոպելլերային կառուցվածքի հողմաէլեկտրական տեղակայնքներ արտադրող ձեռնարկությունները, որոնց արտադրած հողմաէլեկտրական տեղակայանքներն ունեն համեմատաբար մեծ չափերի պտտվող մասեր, պահանջում են բարդ աշխատանքների կատարում կառուցման և շահագործման ընթացքում։ Առաջարկվող հողմաէլեկտրական տեղակայնքն ունի համեմատաբար փոքր չափերի պտտվող մասեր և մատչելի կառուցման գործընթաց։ Բիզնես մոդելն ընդգրկում է մի քանի բաղադրիչներ՝ նոր կառուցվածքի հողմաէլեկտրական տեղակայանքի կառուցման, փորձարկումների և շահագործման ընթացքում փորձի ձեռքբերում և օգտագործում հետագայում կառուցվող տեղակայանքներում; փաստացի իրականացված կառույցի միջոցով ներդրողների վստահության ամրապնդում և ներդրման ընդլայնում; սեփական հողմային էլեկտրակայանի կառուցում։ Մարքեթինգի գործընթացը ենթադրում է տեղական և օտարերկրյա ներդրողներին տեղեկատվության տրաամադրում հողմաէլեկտրական տեղակայանքի կառուցման և շահագործման ցուցանիշների վերաբերյալ և հնարավորինս մեծ թվով շահագրգիռ կազմակերպությունների ներգրավում։ Ճանապարհային քարտեզն ընդգրկում է նախկինում կատարված հետազոտությունների և լաբորատոր փորձարկումների հիման վրա օպտիմալացված նոր կառուցվածքի փորձնական հողմաէլեկտրական տեղակայանքի նախագծում, կառուցում, փորձարկումների կատարում և շահագործման փորձի կուտակում։ Հետագայում, կուտակված փորձի հիման վրա կկատարվեն տեղակայանքի կառուցվածքային բարելավումներ և կներկայացվեն առաջարկներ պոտենցիալ ներդրողներին։ Մինչ այժմ կատարված աշխատանքների համար ֆինանսավորումն իրականացվել է «Հուր Վահագն» ՍՊԸ-ի հիմնադրի սեփական միջոցներով, սակայն, քանի որ հիմնադրի միջոցները սահմանափակ են, իսկ փորձնական տեղակայանքի կառուցումը և փորձարկումները պահանջում են բազմաթիվ լրացուցիչ ծախսեր, ակնկալվում է պետական աջակցություն դրամաշնորհի միջոցով։